Տեղեկատվություն

Մեր կենտրոնը տարբերվում է մյուս բժշկական կենտրոններից իր հոգատար ու բարձր որակավորում ունեցող մասնագետներով և ժամանակակից տեխնիկայով՝ ինչն էլ նպաստում է որակյալ ախտորոշումների և վիրահատությունների իրականացմանը: Մենք առաջարկում ենք բժշկական մի շարք ծառայություններ։
Աշտարակ ԲԿ-ում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական վերաբերմունք և մեզ մոտ հաճախորդն իրեն զգում է ապահով ձեռքերում: Մեզ կարող եք դիմել յուրաքանչյուր առողջական խնդրի դեպքում և մենք կարճ ժամանակահատվածում կկազմակերպենք մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտ հետազոտություններ և անհատական մոտեցում՝ ձեր առողջությունը վերականգնելու և պահպանելու համար։